Օրագիր

dloMR3By4Zc Դիտումներ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի խոսքով՝ հիմա Հայաստանի պետականազրկման երկրորդ արարի մեկնարկն է, նպատակը Սյունիքը հանձնելն է:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, էսկալացիան հենց Իշխանասարի ու Ջերմուկի հատվածում սկսվեց, որովհետև դիրքային առումով այդտեղ հարմար է և բոլոր սահմանային հատվածներում հայկական կողմին հրահանգ է տրվել դիրքերը զիջել:

«Բոլոր բարձրադիր հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումներ են կանգնած, պաշտպանության նախարարի փոփոխությունն էլ էր այս կոնտեքստում, նա հրաժարվել է շարունակություն տալ դիրքեր զիջելու քաղաքականությանը, ավելին, օրեր առաջ հայկական կողմը ադրբեջանցի 6 զինվորական է գերեվարել՝ նպատակային, որ տեսանկարահանեն, թե ինչպես են սարերից իջեցնում, բայց ԳՇ պետը հրահանգ է ուղարկում, որ նրանց պետք է ազատել, հետագայում պարզվում է, որ դա ոչ թե ԳՇ պետի հրահանգն է, այլ քաղաքական ղեկավարությունն է հրամայել, որ այդ գերիներին արձակեն, հասկանո՞ւմ եք, հայ գերիներին Ադրբեջանը տանում է, հետո մեզ վրա վաճառում, իսկ հայկական կողմը գերի է վերցնում, քաղաքական ղեկավարությունն ասում է՝ ազատ արձակեք...

Ավելին, այդ 5-6 հոգուն, որ հետ են տարել, ադրբեջանցիները նրանց էլ են գերի վերցրել: Հայաստանի գործող իշխանությունը դավադիր քաղաքականություն է վարում»,-ասում է Ալեն Ղևոնդյանը:

Բոլոր սահմանային հատվածներում հայկական կողմին հրահանգ է տրվել՝ դիրքերը զիջել. Ալեն Ղևոնդյան

17.11.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև