Օրագիր

22nQchu8vXg Դիտումներ

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ հիմա Քարվաճառը սկուտեղի վրա նվիրելու պտուղներն ենք վայելում:

«Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի և Հյուսիսային թևը սկուտեղի վրա հանձնելու հետևանքով, հիմա մենք Մռավի լեռներից, Օմարի լեռներից եկել հասել ենք Երևան-Գորիս ավտոմայրուղու մոտ: Սա է «ապագա կա»-ն: Երբ ասում էին, թե մեր էրեխեքը ինչու պետք է Արցախում ծառայեն, որպեսզի Երևան-Գորիս ճանապարհը անվտանգ լիներ»,-արձանագրում է փորձագետը: Անդրադառնալով գերիների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, թե ժամանակն է քննել , գերեվարման յուրաքանչյուր դեպք, Դավիթ Ջամալյանը շեշտեց՝ ստորություն է այս աղետի մեջ մեղադրել առաջնագծում կանգնած զինվորին:

Հիմա Փաշինյանը պատասխանատվությունն առաջնագծի զինվորի վրա է ուղղում, մինչդեռ զինվորի հոգեբանությունն իմացողը շատ լավ գիտի՝ զենքը ձեռքին զինվորական անձնակազմը երբեք կամավոր գերի հանձնվելու մտադրություն չի կարող ունենալ, այլ խնդիրէ, որ նա գիտի՝ չպետք է կրակել, և այո, իսկապես, պետք է քննել, բայց հաջորդ իշխանության օրոք և պետք է պարզել , թե ինչպես է այդպես ստացվել:

Քարվաճառը սկուտեղի վրա նվիրելու պտուղներն ենք վայելում. Դավիթ Ջամալյան

18.11.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև