Օրագիր

3WM5n8pkqmU Դիտումներ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է, և նրա ասուլիսը բացառապես դրա դրսևորումն էր:

Քաղտեխնոլոգը նկատում է՝ մարդը ենթագիտակցաբար միշտ ասում է այն, ինչ ուզում է թաքցնել, և երբ Փաշինյանը ասում է՝ ուզում ենք, բայց չենք տալու, բայց ոչ մի դեպքում չի լինելու հարկադրանքի տակ, սա նաշանակում է, որ ամեն ինչ արդեն իսկ այդպես է արվում:

Կարեն Քոչարյանը շեշտում է՝ Փաշինյանը վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե մենք չգիտենք՝ որտեղ է զիջման կետը: Փաշինյանը փորձեց իր դեմքը փրկել և Օվերտոնի պատուհան բացել, իսկ խնդիրը աշխարհաքաղաքական է, և Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ոչ մի գաղտնալսում և թիկնազորի քանակ իրեն չեն փրկելու, եթե որոշումը կայացվի այն աշխարհաքաղաքական կենտրոններում, որտեղ կայացվում է: Ինչ վերաբերվում է Սոչիում և Բրյուսելում սպասվող հանդիպումներին, ըստ քաղտեխնոլոգի, Ռուսաստանը ինքը ցանկացավ պատասխանատվությունը կիսել Արևմուտքի հետ:

Փաշինյանը վախենում է․ նա պարբերաբար Օվերտոնի պատուհան է բացում.Կարեն Քոչարյան

25.11.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև