Օրագիր

Qgc162hPsvI Դիտումներ

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը նույն սցենարով էր աշխատում, երբ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդումներ էր իրականացնում:

Նախ, Ալիևը հայտարարում էր, որ նրանք տեռորիստներ են, որից հետո նրանց քննչական մարմինները, այդ քաղաքական պատվերի շրջանակներում, փորձում էին մեզ և միջազգային հանրությանը հիմնավորել նրանց հանցագործ լինելը: Նույն տրամաբանությամբ, ըստ մասնագետի, ընթանում են նաև գործընթացները Հայաստանում, ինչն արդեն իսկ արժանահավատ չի ընկալվում հասարակության աչքերում: Մինչդեռ ունենք դեպքեր, երբ պետության թերացումն է հանգեցրել գերության:

«Ես պարզ օրինակ կնշեմ, բայց ավելի խորքային և լուրջ օրինակներ կան, որը ես կորակեի գերի հանձնելու օպերացիա:

Եթե քաղաքացիական անձը Շուշին հանձնելուց հետո կարողանում է հասնել Շուշի, և չկան ցուցանակներ և սահմանապահ ծառայողներ, որոնք կարող էին կանխել սա, այստեղ ոչ միայն, և ոչ այնքան ՀՀ իշխանությունների խնդիրն է, որքան Հայաստանի, ընդ որում, այս անտեղյակության մեջ մեղավոր են ՀՀ իշխանությունները, որոնք մի օր ասում էին, թե Շուշին հանձնվել է, մեկ այլ օր, թե` մարտերը շարունակվում են, և այս հակասականության մեջ, եթե անձը տեսել է, որ ճանապարհը հասանելի է, մտածել է, որ կարող է գնալ և սեփական իրերը վերցնել ու մնացել է գերության մեջ:

Մենք ունենք այլ սցենարներ, երբ ադրբեջանական մամուլը տեսանյութերով տարածել է տեղեկատվություն, որ կոնկրետ վայրը գրավված է, և շենքը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական զինուժի հսկողության ներքո, բայց հաջորդ օրը, հայ զինծառայողներին տարել են գրավված տարածք և կիսազինված վիճակում թողել այնտեղ: Հիմա հարց է առաջանում, սա զինծառայողների կողմից կամովին գերի հանձնվելու կամ այլ տեսակի հանցագործություննե՞ր է բացահայտում, թե՞ սա գերի հանձնելու օպերացիա է, որը կարող է օգտագործվել բազում այլ նպատակներով», -նշում է մասնագետը:

Ունենք դեպքեր, երբ պետության թերացումն է հանգեցրել գերության. Սիրանուշ Սահակյան

10.12.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև