" />

Օրագիր

EDj3H6FVqlo Դիտումներ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ Թուրքիայի հետ շփումը ոչ միայն առանց նախապայմանների է, այլև՝ ուլտիմատիվ տոնով արված սպառնալիքների ֆոնին է այդ համաձայնությունը:

Փորձագետը վստահ է, որ Հայաստան պետության շահերի տեսանկյունից սա բացահայտ շանտաժ է: Անդրադառնալով այսպես կոչված կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին, մասնագետը շեշտեց՝ փաստացի գործ ունենք հակառակ երեւույթի հետ՝ Հայաստանի համար ճանապարհները փակվում են, և Սյունիքը այսօր արդեն լուրջ պրոբլեմ է, եթե Սյունիքում գործողություններ լինեն, շատ դժվար է լինելու զորքի տեղափոխումը:

Ինչ վերաբերում է 2016 թվականից ի վեր Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի կազմից դուրս լուծելու անհնարինության մասին Փաշինյանի վերջին հայտարարությանը, Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց՝ 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանի ընտանեկան թերթում հայտնվեց անստորագիր հոդված այն մասին, որ Ալիևը գնում է կապիտուլյացիայի:


Փաշինյանն արեց այն, ինչ Թուրքիան ցանկանում էր տասնամյակներ շարունակ. Կարեն Վրթանեսյան

14.12.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև