Օրագիր

VwqBr0eLPqg Դիտումներ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ Լաչինի միջանցքի թեման երեկվա թեմա չէ, ադրբեջանական վերլուծական ու ԶԼՄ դաշտում ամիսներ շարունակ եփվում է, որ եթե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը մեզ չեք տալիս, մենք կփակենք Լաչինի միջանցքը:

Մասնագետը շեշտում է՝ Լաչինի միջանցքի կարգավիճակը ժամանակավորապես ֆիքսված է, բայց մենք չգիտենք, թե ինչ կարող է լինել հետո: Ինչ վերաբերում է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, ըստ մասնագետի, չի կարելի խաղաղության պայմանագրի ծուղակն ընկնել և Ադրբեջանի հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը մեզ համար կփակի Արցախի կարգավիճակի հարցը՝ այն, ինչ Ադրբեջանը մեզնից ուզում է:

Էլիբեգովան ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ Սոչիում և Բրյուսելում բոլորիս ուշադրությունը կենտրոնացավ կոմունիկացիաների վրա՝ Արցախի կարգավիճակ, Ադրբեջանի ռազամական հանցագործություններ, այդ թվում ՝ նաև միջադեպեր, որոնք Ադրբեջանը սադրում է, այս ամենը դուրս մնաց:

Չի կարելի խաղաղության պայմանագրի ծուղակն ընկնել ու փակել Արցախի կարգավիճակի հարցը. Անժելա Էլիբեգովա

15.12.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև