Օրագիր

vlR8yoDHCKk Դիտումներ

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով՝ հասարակությունը տեսնում է հայ-թուրքական գործընթացի միայն երևացող մասը, մինչդեռ կարևոր է հասկանալ, թե ով Ռուբեն Ռուբինյանին բանագնաց նշանակեց:

«Ցանկացած ՀՀ քաղաքացի՝ վաճառող, թե գիտաշխատող , որը հայտնվում է Թուրքիայում, առաջին հերթին հայտնվելու է Թուրքիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում, մեխանիզմները և գործիքակազմերը բազում են, որ տեղում՝ ՀՀ տարածքում կամ Թուրքիայի տարածքում նա աշխատանք տանի:

Ռուբինյանը հայտնվել է Ստամբուլում, և ես կասկած չունեմ, որ սա եղել է օպերացիայի մի մասը, որ նա հետագայում հանդես գա բանագնացի կարգավիճակում: Սա մերկապարանոց հայտարարություն չէ, նրա կարգավիճակը որոշվել է թավշյա թյուրիմացությունից առաջ»,-ասում է Դեմոյանը՝ բացատրելով, որ Թուրքիայում տարբեր հիմնադրամներ կան, որոնց գրանտային ծրագրերը, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը և հայ-թուրքական հարաբերություններին, վերահսկվում են թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

«Հրանտ Դինքի հիմնադրամը դրանցից մեկն է, որի հոգաբարձուների խորհրդի ակտիվ և երկարամյա անդամներից մեկը մեր հայրենակից Հարություն կամ Ռայմունդ Գևորգյանն է, որը տարվա ընթացքում ավելի շատ Ստամբուլ է մեկնում, քան Երևան:

Նա հանդիսանում է նաև Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հասկանո՞ւմ եք, թե շղթան ուր է տանում: 2018թ.-ին ես ասացի, որ այս մարդը իրավունք չունի Հայոց Ցեղասպանության թանգարանին մոտենալ և այս մարդուն, հայտնի սցենարով, ընտրում են հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Հարություն Մարությանը և նույն Խառատյան ընտանքիը, որը Հրանտ Դինքի հիմնադրամից հայ-թուրքական համերաշխության գրանտներ է ստացել»:

Ռուբեն Ռուբինյանին նշանակել են Ստամբուլում. Հայկ Դեմոյան

21.12.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև