Օրագիր

FckH42cUV20 Դիտումներ

Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ համաձայնություն կա առնվազն մեկ տարի, Փաշինյանը հաստատել է իր հանձնառությունը, բայց ձևակերպմամբ՝ ես դեմ չեմ միջանցք տալուն, բայց Զանգեզուրի միջանցքի հետ կապված դուք՝ նկատի ունեմ Թուրքիայի ղեկավարությանը, պետք է առևտրի գնաք Ռուսաստանի և Իրանի հետ:

Այսինքն, ինքն իրեն դիստանցավորել է պրոցեսից՝ փորձելով խնդրի լուծումը կամ չլուծումը գցել Ռուսաստանի կամ Իրանի գրպանը: Ինչ վերաբերում է Տավուշին, ըստ քաղաքագետի, այն, ինչ կատավում է Տավուշում, չի սկսվել Տավուշում, սկսվել է Սյունիքում:

Դա հանձնման պրոցես է և փաստացիորեն, գործնական դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ գործ ունենք: Մինչև հանձնաժողովի բուն աշխատանքները, գործող ղեկավարը հանձնելու է այն , ինչ հնարավոր է կամ ցանկանում է հանձնել, որ ստիպի կողմերին՝ հավանաբար, Ռուսաստանին և Իրանին, հաշվի նստել դրա հետ:

Մյուս կողմից, սպասարկելով Ադրբեջանի և Թուրքիայի շահը, կարողանա բացել, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանը: «Մենք այդ հատվածում Ադրբեջանից որոշակի տարածքներ ենք ստանալու՝ Ջողազի ջրամբարի հատվածն է մեզ փոխանցվելու, բնականաբար, համարժեքության որևէ էլեմենտ չկա, որովհետև Հայաստանում կան 2 -3 զարկերակային կոմունիկացիաներ, որոնք փաստացի, ռազմավարական տնտեսական առումով դնում ենք Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ընդգծում է քաղաքագետը:

Այն, ինչ կատարվում է Տավուշում, սկսվել է Սյունիքում. Ալեն Ղեւոնդյան

22.12.2021

Օրագիր

«Օրագրում» օրվա մամուլը քննարկում ենք 4-րդ իշխանության ներկայացուցիչների, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում ու նրա շուրջ, վեր ենք հանում նաեւ այն ամենը, ինչը դուրս է մնացել թերթերի էջերից: «Օրագիր»-ը բաց հարթակ է նրանց համար, ովքեր կարեւորում են ազատ խոսքը: Հաղորդումը վարում է Մարիաննա Ղահրամանյանը:

Աշխատակազմ

  • Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան
    Հեղինակ-վարող Մարիաննա Ղահրամանյան

Արխիվ

-ից
Մինչև