10:00, 13 Նմբ 2021
Մամուլ

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Օրը  սկսենք  մամուլի  5  կարևոր լուրով

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել, խրվել են ցեխի մեջ:

«Հրապարակ»

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, եւ ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը, որքան էլ զավեշտալի է հնչում` դրա համար Ադրբեջանը նաեւ մուտքի վիզա կարող է պահանջել։

 «Հրապարակ»

Իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։

«Հրապարակ»

Այս տարվա Տելեթոնը կանցկացվի բացառապես Արցախի համար։

«Փաստ»

Դեռեւս 2020-ի դեկտեմբերին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախարարի հետ` Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը 5 տարով Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

«Հրապարակ»

 

Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ:

Նմանատիպ նորություններ

  • 18:07, 23 Նմբ 2021
    Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ

    Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ: Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում այս առնչությամբ. սա խորապես անհանգստացնող երևույթ է աշխարհի հայկական բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար: Արագորեն փոփոխվող մեր աշխարհում շատ են ժամանակավոր դժվարություններն ու մարտահրավերները, այս պահին՝ հատկապես Քովիդ-19-ի համաճարակով պայմանավորված: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաև, որ ստամբուլահայերի շրջանում կան նաև ներքին բարդ իրավիճակներ, սակայն թե՛ վերը նշվածը, թե՛ այս հանգամանքը ժամանակավոր դժվարություններ են և չպետք է հայ իրականությունից գողանան մի մշտական արժեք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի ավարտել գնահատելի իր առաքելությունը սփյուռքահայ հասարակության շրջանում: Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կմեկնեն և կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ հաղթահարելու այս դժվարությունները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականությունն ու հարատևությունը պետք է երաշխավորվի աշխարհով մեկ սփռված հայության հասարակական կարծիքի առողջ և համակողմանի ձևավորման տեսանկյունից: Ավելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, և ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխությունն է հայտնում խմբագրին ու հույս հայտնում, որ ստեղծված խնդիրը շուտով իր լուծումը կստանա՝ հօգուտ օրաթերթի հետագա գործունեության: 

  • 11:00, 12 Նմբ 2021
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

    Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

  • 10:00, 11 Նմբ 2021
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

    Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ:

  • 10:00, 10 Նմբ 2021
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

    Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:

  • 10:00, 9 Նմբ 2021
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

    Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

  • 10:00, 6 Նմբ 2021
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

    Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ: