20:02, 27 Հոկ 2021
Քաղաքական

«Լռություն դահլիճում» կոչը Փաշինյանին չի վերաբերվում. թեժ բանավեճ՝ Ազգային ժողովում. տեսանյութ

_T2cKi2XNnM Դիտումներ

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնի մոտ դարձյալ դյուրագրգիռ վարք է դրսևորել: Ամեն ինչ սկսվել է, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նրան հարցրել է, թե 44-օրյա պատերազմից առաջ, կոնկրետ ո՞ր օրը, ո՞ր ժամին են իրեն զեկուցել, որ պատերազմի շեմին ենք, կամ կտրուկ մեծացել է պատերազմի հավանականությունը:

Վարչապետը նախ մի քանի հռետորական տրյուկ է արել՝ «նախկիններն են մեղավոր» մաշված թեզին հավատարիմ, ասել, թե Հայաստանի ղեկավարներին պատերազմի հավանականության մասին պարբերաբար զեկուցվել է 2011 թվականին Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո: Ապա՝ նշել է, որ սեպտեմբերի 27-ից մեկ-երկու օր առաջ՝ իր խոսքով, եղել է «ռադիոկլանում»՝ ընդամենը մեկ նախադասություն, որը նա համարել է վստահելի տեղեկություն՝ պատերազմի հնարավորության մասին։

Նմանատիպ նորություններ