20:30, 14 Նմբ 2021
Քաղաքական

«Հայլուր-կիրակի». Իշխանությունը «ծանր է շնչում»՝ հատկապես Սյունիքում. «արժանապատվության նռնակը»

6uvHKNgHM0M Դիտումներ

-Սյունիքում, Տավուշում և Լոռիում համայնքապետներ են ընտրում: Ուղիղ կապ՝ Կապանի հետ: -Թշնամին Սյունիքում ասում է. «Բարի գալուստ Ադրբեջան», Փաշինյանը համաձայն է՝ «Էյվազլին Ադրբեջան է»: Շրջափակված 3 գյուղ դժվարությամբ է հաց հասնում, իշխանությունը ծանր է շնչում, բայց հայտնում է՝ Գորիս-Կապանով անցնելու դեպքում հայերը պետք է փող տան ադրբեջանցիներին:

-Մուղամի և արյան խրախճանք՝ Շուշիի տակ: Հաղթանակ տոնող ադրբեջանցիները գրազ են գալիս հայի գլխի վրա ու կրակում բահով և տրակտորով աշխատող մարդկանց ուղղությամբ: Հայ մարդու անճարության և արժանապատվության նռնակը:

-«Զարթնի՛ր, լաո. սուլթանը հին գործին է»: Դիմադրության շարժումը համազգային է դարձել: Լիբանանից մինչև Լոս Անջելես հայերն «Ազատության հրապարակ» են ստեղծել ու մերժում են պետության խեղճացումը: Հայկական օրակարգի ձևավորում:

-Ոչ թե Սասնա, այլ Արմենիա Մհերը հաց չի ուտում, որ Փաշինյանը հեռանա, բայց Փաշինյանն ուզում է ամրապնդվել տեղ-տեղ Ադրբեջան դարձած Սյունիքում: ՏԻՄ ընտրություն, «ֆեյք» գերեզման և կալանավորման չկայացած շոու: Սովորական հայկական սկանդալներ:

-«Դավաճանական քայլ եղել ա». Շուշիի քաղաքապետի մենախոսությունը: Բացառիկ վկայությունները:

Նմանատիպ նորություններ