20:30, 24 Հոկ 2021
Քաղաքական

«Հայլուր-կիրակի». Նոյեմբերի 9-ը՝ համազգային սպառնալիքի օր. 2-րդ կապիտուլյացիան՝ մեկ տարում

alLErwBV25Y Դիտումներ

-Սեղանին երկու փաստաթուղթ է դրված, սեղանի մոտ պարտված Փաշինյանն է: Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում. դիվանագիտական աղբյուրները հայտնում են՝ Բաքուն իսկապես կարող է հասնել իր ուզածին:

Փաշինյանը զրկվում է գլխավոր զենքից, ժողովուրդը խլում է «պողպատե մանդատը». ռեժիմը մերժվում է: Բախտագուշակների սիրելի իշխանական թիմը ստիպված է դիմել քաղտեխնոլոգներին:

-Առողջ մարդ չկա Վանաձորի Սուխումի 4 հասցեում:Իշխանության սուտ խոստումների ծովում «լողացող» շենքի բնակիչները նոր ընտրարշավից առաջ ցույց են տալիս իրենց դժոխային պայմանները:

-Հայաստանը «կարմիր գորգ» է փռում ՆԱՏՕ-ի ոտքերի տակ, երբ Ռուսաստանը խզում է բոլոր կապերը Դաշինքի հետ: Էրդողանը որոշել է փոխել աշխարհը, որտեղ Հայաստանի տեղը ոչ ոք չգիտի:

-Սևանի ձկնորսները Փաշինյանին ուղարկում են սունկ հավաքելու, կառավարական սենյակներում Փաշինյանի հանդեպ ինքաբուխ սիրո ցուցադրության կարգեր են հաստատվում: Շաբաթվա սովորական հայկական սկանդալները:

-«Պիտի պայթենք, անպայման կպայթենք». Գառնաքարի Կնյազի մենախոսությունը:

Նմանատիպ նորություններ