22:08, 25 Նմբ 2021
Քաղաքական

Ալենի «պադավատը»՝ Փաշինյանի վտանգավոր քայլերը կոծկելու տեղեկատվական քայլ. Փաշինյանի նախկին թիմակիցը՝ վաղը ստորագրվելիք փաստաթղթի մասին

Ալենի «պադավատը»՝ Փաշինյանի վտանգավոր քայլերը կոծկելու տեղեկատվական քայլ. Փաշինյանի նախկին թիմակիցը՝ վաղը ստորագրվելիք փաստաթղթի մասին
Աժ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է.«Վաղը ՀՀ վարչապետը նախատեսում է ՀՀ և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված կարևոր փաստաթուղթ ստորագրել, որի մանրամասները ոչ ոք չգիտի: Փաշինյանը նշել է, որ դա փոխվել է երեք անգամ և թե ինչ տարբերակ է ստորագրվելու՝ անհայտ է: Իսկ դրա նախօրեին ներկայացվեց ԱԺ նախագահի մեքենայի գնման մասին տեղեկությունը, որով ամբողջությամբ փոխվեց քննարկումների ուղղությունը: Տեղեկատվական այս քայլերը շատ արդյունավետ են իշխանությունների համար իրենց գործողությունների հետևանքները, ստորագրվելիք թղթերը պետության և ՀՀ քաղաքացիների հետագա ճակատագրի առումով կոծկելու տեսանկյունից: Մեքենայի հարցը, եթե անգամ բարկացրել է քաղաքացիներին, ապա դա շտկելի է, բայց պետության և պետական սահմանների վերաբերյալ չհաշվարկված ու վտանգավոր քայլերի իրականացումը իսկապես կարող է ճակատագրական դառնալ մեր պետության (այդ թվում՝ Արցախի) համար»:
 
 

Նմանատիպ նորություններ