12:09, 27 Հոկ 2021
Քաղաքական

Միանում եմ Ձեր արձանագրմանը․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ Արցախը ուրացողը դավաճան է. տեսանյութ

Միանում եմ Ձեր արձանագրմանը․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ Արցախը ուրացողը դավաճան է. տեսանյութ

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստում արձագանքեց Հայկ Մաիջանյանի ելույթին «Իմ դիրքորոշումը հետևյալն է․ ցանկացած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր բոլոր դիրքորոշումները անկաշկանդ հայտնելու այս ամբիոնից, ինչպես կանոնակարգ օրենքով սահմանված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել այն բանից հետո կամ այն բանի համար, որ պարոն Մանուկյանը, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, ես դրանից հետո ընդամենը անջատել եմ նրա խոսափողը»։

 Ռուբեն Ռուբինյանին տեղից արձագանքեց Գեղամ Մանուկյանը ․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։

 Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ կապված երեկվա միջադեպին, երբ անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին ամբիոնից։

 

Նմանատիպ նորություններ