17:01, 29 Հնս 2020
Քաղաքական

Նախագահականի պատասխանները՝ «Հայլուր» լրատվականի հարցերին

Նախագահականի պատասխանները՝ «Հայլուր» լրատվականի հարցերին

Պարո՛ն Նախագահ, Դուք ստորագրել եք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով, ըստ անկախ իրավագետների, Դուք սահմանափակել եք Ձեր լիազորությունը սահմանադրական որևէ փոփոխության տակ ստորագրելու: Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ Դուք նշել եք, որ Սահմանադրությամբ Ձեզ սահմանափակ և կոնկրետ լիազորություններ են տրված: Արդյո՞ք այս օրենքը ստորագրելով՝ Դուք էլ ավելի չեք սահմանափակում Ձեր լիազորությունները, և արդյո՞ք դա չի հակասում Սահմանադրությամբ Ձեզ տրված լիազորությանը՝ հետևելու Սահմանադրության պահպանմանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունման արդյունքում Սահմանադրական օրենքից հանվել է այն դրույթն, ըստ որի Հանրապետության նախագահը պետք է ստորագրեր և հրապարակերԱզգային ժողովի կողմից ընդունած Սահմանադրության փոփոխությունները: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամենայն մանրամասնությամբ մեկնաբանել էՀանրապետության նախագահի ինստիտուտի գործառույթների ևլիազորությունների սահմանադրաիրավականբովանդակությունը: Հաշվի առնելով Հանրապետության նախագահի Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը, Հանրապետության նախագահը որոշել էիրացնել իր հայեցողական լիազորությունը՝ օրենքը ստորագրելով:

 

Պարո՛ն Նախագահ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի հարցով արտահերթ նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ նախագահի աշխատակազմն է «գործընկերաբար մատնանշել այդ բացը», ենթադրաբար նկատի ունենալով այն, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է ստորագրի Հանրապետության նախագահը: Խնդրում ենք պարզաբանել:

Հարկ ենք համարում փաստել, որ դեռևս սույն թվականի հունվարի 30-ին պատգամավոր Վահագն Հովակիմյանի դիմումի հիման վրա՝ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (տես՝

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=56356&fbclid=IwAR1YCJ5vIKqMqq0jsnwBVwgh9QAiEENlP6tO4FMTF8ALipfwfgpjURFNHBE ):

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հեղինակ Վահագն Հովակիմյանը, մասնավորապես, առաջարկում էր. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասից հանել ««ուղարկում է Հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ» ու «այն» բառերը»: Նույն նախագծի հիմնավորման հատվածում (շրջանառության մեջ դրված Ազգային ժողովի նախագահի կողմից) տվյալ փոփոխության վերաբերյալ նշված է հետևյալը՝ մեջբերում.

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն:

Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Տե՛ս ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասը: Օրենքով ՀՀ նախագահին չի կարողտրվելայնպիսիլիազորություն, որընախատեսվածչէՍահմանադրությամբ:»: Ըստ հրապարակային տվյալների վերոնշյալ նախագիծն ու դրա հետ ներկայացված այլ օրենքների նախագծերը հեղինակ Վահագն Հովակիմյանի կողմից հետագայում հետ են վերցվել:

Պետք է արձանագրել, որ հունիսի 22-ին նույն պատգամավորի՝Վահագն Հովակիմյանի կողմից Պետաիրավական հանձնաժողովի նիստում առաջարկվել է օրենքների նախագծերի փաթեթում կրկին ներառել դեռ 2020թ. հունվարի 30-ին առաջին անգամ իր կողմից շրջանառության մեջ դրված համապատասխան օրենսդրական կարգավորումը՝ ըստ էության նույն հիմնավորումներով:

 

Նշեք նաև, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ վերջին մի քամի ամսում ձևավորվել են աշխատանքային հարաբերություններ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, երբ տարբեր օրենսդրական նախաձեռնություններից առաջ տեղի են ունենում տեսական քննարկումներ, որոնք ընդունվում են ի գիտություն:

 

Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացվել էր, որ Ազգային ժողովն իր լիազորությունների սահմաններում հնարավոր էհունիսի 22-ի Ազգային Ժողովի արտահերթ նիստի քննարկման ներկայացնի նաև Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, և այդ փաստն ընդունվել է Նախագահի աշխատակազմի կողմից ի գիտություն: Հարկ է արձանագրել, որ Հանրապետության նախագահն ու Նախագահի աշխատակազմը տեղեկացվել են կայացված վերջնական որոշումների մասին ուղիղ եթերով հեռարձակմամբ:

 

 Պարո՛ն Նախագահ, իրավագետները նշում են, որ անգամ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարալու մասին օրենքը ստորագրելուց հետո Դուք չեք կարող չստորագրել սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, քանի որ այն Ազգային ժողովում ընդունվել է հունիսի 22-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Դուք դեռ չէիք ստորագրել «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, հետևաբար՝ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: Պատրաստվո՞ւմ եք դիմել Ազգային ժողով սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը ստանալու և այն ստորագրելու համար, քանի որ ըստ իրավագետների մեկնաբանության՝ Ազգային ժողովը խախտել է Ձեր՝ սահմանադրական փոփոխությունների տակ ստորագրելու իրավունքը:

 

Համաձայն Սահմանադրության Հանրապետության նախագահը իրականացնում է միայն Սահմանադրությամբ վերապահված լիազորություններ: 

 Ազգային Ժողովի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի փոփոխությունների վերաբերյալ տարբեր իրավաբանների կողմից հնչում են տարբեր, այդ թվում իրարամերժ մեկնաբանություններ, սակայն Հանրապետության նախագահը իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ: