11:24, 12 Սեպ 2019
Քաղաքական

Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ. Արարատ Միրզոյանը՝ ցուցարարին

Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ. Արարատ Միրզոյանը՝ ցուցարարին

Yerevan.Today: ԱԺ-ի մոտ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամաակ ցուցարարների մոտեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ցուցարարներից Անի Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի հարցով որոշումները ոտնահարում են հեղափոխության գաղափարները, ինչի հետ ԱԺ նախագահը չհամաձայնեց։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո լինելու է ուղիղ ժողովրդավարություն և ժողովուրդն է որոշելու, եթե ժողովրդի մեծամասնությունը որոշում է, որ էդպես, ուրեմն էդպես է լինելու, իսկ Ջերմուկ համայնքը արդեն վաղուց որոշել է, որ ինքը չի ուզում, որ հանքը շահագործվի»,– ասաց Անի Խաչատրյանը:

ԱԺ նախագահը պատասխանեց․ «Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»։ Արարատ Միրզոյանի ասածը զայրացրեց ցուցարարներին։ 

«Ի վիճակի չեք ոչ մի բան որոշել, հրաժարական տվեք, սարը հանք չի դառնալու»,– պատասխանեցին նրանք։

Նմանատիպ նորություններ