13:22, 16 Սեպ 2019
Քաղաքական

Կենդանիները բարին երբեք չեն մոռանում. Նաիրա Զոհրաբյան

Կենդանիները բարին երբեք չեն մոռանում. Նաիրա Զոհրաբյան

Խորհրադարանն այսօր առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծին։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նաիրա Զոհրաբյանը․

«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.

Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:
Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»:

Նմանատիպ նորություններ