15:00, 14 Հնվ 2021
Քաղաքական

Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․Սինանյանը

Լրատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են․Սինանյանը

Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ոնց եղավ, չնայած պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են: tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի տրամադրություններին, հիասթափություններին:

Նա նշեց՝ երկար ժամանակ է պետք, որ մարդիկ ստանան այդ հարցերի պատասխանները:

Խոսելով «Հայաստան» համահայկական հիմանդրամի շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ Սինանյանն ասաց, որ եթե բացատրական աշխատանքներ չտարվի, թե գումարներն ինչպես ու ինչու են օգտագործվում, ինչ նպատակով, խնդիր կլինի:

Պատասխանելով հարցին՝ որքան էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք» և ինքը հավատում էր արդյոք, Զարեհ Սինանյանն ասաց. «Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չեն մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ են, չէի պատկերացնում, որովհետև նման տեղեկություն ինձ ոչ մեկ չէր փոխանցել»,-ասաց նա: