15:18, 4 Մայ 2021
Քաղաքական

Դատախազությունը պարտավոր էր տուրք չտալ ճնշումներին

Դատախազությունը պարտավոր էր տուրք չտալ ճնշումներին

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, գրում է hraparak.am-ը: 

«Դատավարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու, ուղղակի այս դեպքում դա որոշակի ինքնանպատակ գործունեություն է, որովհետև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը ՍԴ կողմից է կայացվել, որը ընկալելի և ընդունելի է դատախազության համար, իրենք դա որևէ կերպ չեն վիճարկում: Հարցը բարձրաձայնում են արարքի վերաորակման մասով, դրանով փաստացի խախտում են անմեղության սկզբունքը»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը: 

Նա նաև կա կարծիք հայտնեց, որ դատախազությունը տուրք է տվել ճնշումներին. «Մինչդեռ պարտավոր էր տուրք չտալ ճնշումներին»։

 

 

 

 

Նմանատիպ նորություններ