23:23, 11 Սեպ 2019
Քաղաքական

Ամուլսարը՝ Ազգային Ժողովում

Kzv_VigM2pI Դիտումներ

Ազգային ժողովի միջանցքներում էլ շարունակվում է թեժ Ամուլսարի թեման: Այս խնդրի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու համար՝ ամենաանհասանելին լրագրողների համար իշխանական պատգամավորներն են, ու հատկապես փոխխոսնակ Լենա Նազարյանը: Լրագրողներն էլ, հակառակի նման շատ լավ են հիշում ընդդիմադիր Լենա Նազարյանին, որը Ամուլսարի շահագործման ամենակրքոտ հակառակորդներից էր:
Ի դեպ՝ Ամուլսարի գործով նոր քննչական խումբ է ձևավորվել: Քննությունը հանձնվել է Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանին: Ինչպես գիտեք, քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ հիմա ծառայողական քննություն է նշանակված:

Նմանատիպ նորություններ