19:37, 25 Սեպ 2021
Իրավական

Հրատապ դատական նիստ՝ Չարչյանի գործով. գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն. տեսանյութ

1PG2nhdDGEk Դիտումներ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է կայուն ծանր: «Անազատության մեջ լինելու ընթացքում նրա մոտ զարգացել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ»,- հայտարարել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Փաստաբանները միջնորդել են դատարանին՝ պրոֆեսորի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ ցանկացած չափի:


Նմանատիպ նորություններ