16:23, 27 Հոկ 2021
Միջազգային

Մակրոնը հանդես է եկել ԵՄ-ի և Աֆրիկայի միջև նոր համաձայնագրի ստորագրման օգտին

Մակրոնը հանդես է եկել ԵՄ-ի և Աֆրիկայի միջև նոր համաձայնագրի ստորագրման օգտին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Եվրամիության և Աֆրիկայի միջև նոր համաձայնագրի ստորագրման օգտին՝ միգրացիոն խնդրի կարգավորման նպատակով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (АFP), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ժամանակ իմ նպատակներից մեկն այն է, որ փորձեմ վերականգնել հաշտության և բարեկամության պայմանգիրն Աֆրկայի հետ, որտեղ, մասնավորապես, խոսքը կվերաբերի այն հացին, թե Եվրոպայի երկրներն ինչ հնարավորություններ կարող են տալ աֆրիկացի երիտասարդությանը»,- ասել է Մակրոնը, որի խոսքը մեջբերում Է գործակալությունը:

«Այն պետությունների հետ, որտեղից ժամանում են միգրանտները, մասնավորապես Աֆրիկայի հետ, մենք պետք է մտածենք, թե ինչպես ավելի լավ կազակերպենք միգրացիոն քաղաքականությունը»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:

Միաժամանակ Մակրոնը անօրինական միգրացիայից ավելի լավ պաշտպանության եւ Շենգենյան գոտու բարենորոգման կոչ է արել: Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է «այն երկրներում միգրանտների ինտեգրացման բարելավման» անհրաժեշտությունը, «որտեղ նրանց ապաստան է տրամադրվում»:

«Նրանց մեծամասնությունն, ովքեր մեզ մոտ ապաստան են խնդրում, ժամանում են երկրներից, որոնց հետ մենք հիանալի դիվանագիտական հարաբերություններ ունենք: Մենք նրանց քաղաքացիներն տալիս ենք տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հազար այցագրեր»,- նշել է Մակրոնը: Ֆրանսիան Եվրամիության խորհրդում կնախագահի վեց ամիս՝ 2022 թվականի հունվարի 1-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նորություններ