15:56, 27 Հոկ 2021
Կառավարություն

Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ. pastinfo.am

Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ. pastinfo.am

Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին  հայտնեց ինքը Պետրոսյանը:

«Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ծանրություն է, պետք է կատարենք»,- ասաց նա:

Հարցին, թե առաջնահերթ մարզի որ խնդիրներին է պատրաստվում ուշադրություն դարձնել, Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ շարունակելու է այն աշխատանքները, ինչն արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանի հետ էին անում, նոր առաջացող խնդիրներն էլ վեր են հանելու և աշխատելու նաև դրանց լուծման ուղղությամբ։

«Այստեղ եմ ապրում, իմ մարզն է և ծանոթ եմ։ Մարզպետարանում նորմալ դրվածք է, և աշխատանքները պետք է շարունակվեն։ Հույս ունեմ՝ լավ է լինելու»,-նշեց Ռազմիկ Պետրոսյանը։

Նմանատիպ նորություններ