22:41, 21 Օգս 2021
Կառավարություն

«Եվրոպան ավելին է պահանջելու՝ ավելիի դիմաց». ի՞նչ ական կա Եվրամիության տված 2,6 մլրդ եվրոյի տակ

T_s3t0U1CvQ Դիտումներ

Կառավարությունը հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ընդգծել էր այն ուղղությունները, որտեղ օգագործվելու է Եվրամիության՝ Հայաստանին խոստացված 2,6 մլրդ եվրոն:

Մինչ իշխանությունը ոգևորված արձանագրում է, որ հենց այս կառավարության օրոք է 1 մլրդ եվրոյով ավելանում Հայաստանին հատկացվող գումարի չափը, խորհրդարանական ընդդիմությունը մտահոգվում է՝ ինչի՞ դիմաց է Եվրամիությունը համաձայնել 2,6 մլրդ տրամադրել Հայաստանին: Եվրոպական միության նախագահ Շարլ Միշելի տեքստում կասկածելի արտահայտություններ է ֆիքսել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Մասնավորապես՝ Միշելը խոսել է գերիների, ականապատ տարածքների քարտեզների, նաև վիճելի տարածքների մասին: Խաչատրյանը նկատել է՝ պետք է զգուշանալ 2,6 միլիարդից ու հիշեցրել, որ եվրոպական ֆինանսավորումը հիմնվում է ավելին ավելիի դիմաց սկզբունքի վրա:

Նմանատիպ նորություններ