10:44, 1 Հոկ 2021
Մշակույթ

Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործերը

Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործերը

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կմեկնարկի «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը: Այն միտված է բացահայտելու թանգարանի «ետնաբեմը»:

Նախագծի առաջին ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 1-ին: Կցուցադրվեն Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները, որոնք որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ ՊասմաՃյանը և այլ նվիրատուներ:

19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:

Նմանատիպ նորություններ