13:38, 27 Հոկ 2021
Մշակույթ

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում

Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ Սողոմոնի առակներից այս նախադասությունը հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունն էր:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի պաշտոնական ֆեսբուքյան էջից  տեղեկանում ենք, որ հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

1992թ.-ի վեր Հայաստանն անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և առաջին անգամ ներկայացրել է իր թեկնածությունը՝ անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին 2021-2025թթ. ժամանակահատվածի համար:

Նմանատիպ նորություններ