21:50, 24 Հոկ 2021
Համայնքներ

Առնետներ, ճահիճ, ցեց. Վանաձորի «լողացող շենքում» առողջ մարդ չկա. տեսանյութ

qolKUiu-bvo Դիտումներ

Նախընտրական չիրականացած խոստումների բաց ծովում 33 տարի լողում է Վանաձորի Սուխումի 4-ի այս բարձրահարկը: Վթարայնության վերջին՝ 4-րդ կարգ ունի շենքը: 88-ի երկրաշարժից ու արտեզյան ջրերից թուլացած հիմքով, բորբոսի մեջ կորած պատերով բազմաբնակարանի տանիքին ծառ է աճել՝ որպես փրկության կանաչ ազդանշան:

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում ավագանու ընտրություններ են: Լողացող բարձրահարկի բնակիչները ընտրվելու ցանկությունից վառվող թեկնածուներին խնդրում են իրենց շենքի տարածքում քարոզչությունը շշուկով անցկացնել. նախընտրական ճառերի աղմուկից էլ կարող են ցնցվել խարխուլ պատերը:


Նմանատիպ նորություններ