18:21, 21 Հոկ 2021
Արցախ

Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով. Զախարովա

Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում  հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի լարվածությանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերին:

Նմանատիպ նորություններ