11:38, 27 Հոկ 2021
Արցախ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել Կովսականում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակում երկու երկրի պաշտպանության նախարարներ Հուսուլի Աքարը և Զաքիր Հասանովը հանդիպում են անցկացրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Կովսականում:

Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, Հասանովը վստահություն է հայտնել, որ գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման հարցում, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության վրա:

Թուրք նախարարն, իր հերթին, շեշտել է, որ ռազմավարական դաշնակցությունը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում:

 

Նմանատիպ նորություններ