16:09, 23 Նմբ 2021
Արցախ

21–ամյա արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

21–ամյա արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում

ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:

Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հայտնել են ռուս խաղաղապահներին։ Նրանք պարզել ու հավաստիացել են, որ արցախցին անվտանգության մեջ է: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նորություններ