20:16, 27 Հոկ 2021
Արցախ

Էրդողանն ու Ալիևն ուզում են «Զանգեզուրից հասնել Ստամբուլ». տեսանյութ

xzCEhanBPEw Դիտումներ

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Թուրքիայի նախագահի՝ Վարանդայում արած հայտարարությանը: Հայ-թուրքական հարաբերությունները շտկելու՝ Երևանի ցանկությանը Էրդողանը պատասխանել է՝ առաջ քաշելով նոր նախապայման: Սյունիքից մի քանի կիլոմետր հեռու՝ Արցախի օկուպացված տարածքներում նա ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումից հետո, Անկարան խնդիր չի տեսնի հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:

Ֆիզուլիի օդակայանի բացմանը մասնացելուց հետո Անկարա վերադարձած Էրդողանը երկրի մեջլիսում այսօր հայտարարել է, որ Ֆիզուլիից մինչև Ստամբուլ ճանապարհներ ու երկաթուղի կշահագործվի: «Այս պահին այդ ճանապարհների կառուցման աշխատանքները մեծ տեմպով շարունակվում են՝ թե՛ երկաթուղու, թե՛ մայրուղու»։ Դրանք, ըստ թուրք-ադրբեջանական ծրագրի, պետք է անցնեն Սյունիքով:


Նմանատիպ նորություններ