21:15, 24 Հոկ 2021
Արցախ

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 24. օր 28-րդ

SQ5A8AD4zMo Դիտումներ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

24 հոկտեմբերի 2020, օր 28-րդ

Ի՞նչ իմանային նորապսակները, որ իրենց պսակադրությունը վերջինն էր լինելու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Ի՞նչ լռություն էր պահպանում Նիկոլ Փաշինյանը, երբ արդեն կորսված էին Ջաբրաիլը, Հադրութը, Ֆիզուլին, Թալիշը, հարակից մի քանի գյուղեր և ինչու՞ այդ մասին խոստովանեց միայն նոյեմբերի 29-ին:

Տեղյա՞կ էր արդյոք գլխավոր գերագույնը, որ թշնամին ինտենսիվ հրետակոծության տակ էր պահում Մարտունի քաղաքն ու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերը:

Հայտնի էր արդյոք Փաշինյանին, թե ադրբեջանական բանակի ի՞նչ առաջխաղացման կապակցությամբ էր Թուրքիայի նախագահը գոհունակություն հայտնում Իլհամ Ալիևին:


Նմանատիպ նորություններ