21:15, 22 Հոկ 2021
Արցախ

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 22. օր 26-րդ

SiUYxXCt48E Դիտումներ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

22 հոկտեմբերի 2020, օր 26-րդ

Այդ ի՞նչն էր ստիպել պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարին ռոմանտիկ տրամադրությունների մեջ ընկնել ու հատվածներ ընթերցել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերից», երբ այդ օրերին 7 շրջանների հանձնման հարցին զուգահեռ, Փաշինյանի մոտ օրակարգային էր դառնում փոխզիջումների խնդիրը:

Պատերազմի 26-րդ օրը, երբ հոկտեմբերի 19-ի դրությամբ Ջաբրաիլը, Հադրութը և Ֆիզուլին, Թալիշն անցել էին Ադրբեջանի վերահսկողության տակ ինչու՞ էր Արցախի նախագահը հատուկ տեսաուղերձ է հղում իբրև թե Աղդամի մատույցներից:

Ինչու՞ Փաշինյանը համառորեն չէր դադարեցնում պատերազմը, եթե դրա մասին հայտարարում էր նույնիսկ Դավիթ Բաբայանը. «պետք է այս պահին մտածել մեկ հարցի մասին՝ դադարեցնել պատերազմը»:

Ինչու՞ էր Արծրուն Հովհաննիսյանը հերքում Պուտինի այն հայտարարությունը, թե մինչև այդ օրը պատերազմի հետևանքով երկու կողմից 5000 զոհ կա։

Նմանատիպ նորություններ