21:30, 13 Հոկ 2021
Արցախ

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 13 օր 17 րդ. տեսանյութ

yMbZD58b7cY Դիտումներ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

13 հոկտեմբերի 2020, օր 17-րդ

Ինչու՞ էր Արծրուն Հովհաննիսյանը շարունակում պնդել, թե ընդամենը դիվերսիոն խմբեր են թափանցել Հադրութ, այն դեպքում, երբ ադրբեջանցիներ արդեն Հադրութի ամբողջ տարածքից կադրեր էին հրապարակում:

Կանոնավոր բանակ ունենալու պարագայում, ինչու՞ էին Հայաստանի և Արցախի իշխանությունները լծվել աշխարհազորի ձևավորմանը, ընդ որում ջանքերը կենտրոնացնելով այն ինստիտուցիոնալիզացնելու վրա:

Ինչու՞ էր Հայաստանի իշխանությունն անվերջ հայտարարում փոխզիջման մասին, արդեն նույնիսկ ԱԳ նախարարի մակարդակով վերահաստատում, որ այն ընդունելի պետք է լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

Իսկապե՞ս այդքան անտեղյակ էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատերազմի մեջ գտնվող մեր երկրում կատարվող բազմաթիվ իրադարձություններից, թե՞ այդպես ներկայանում էր հարցազրույցների ժամանակ:

Նմանատիպ նորություններ