21:48, 14 Նմբ 2021
Հայաստան

«Ստեղ դժոխք ա լինելու». Գորիս-Կապանի այլընտրանքը կա, բայց «կատաստրոֆա ա»

FRQ047-U4qA Դիտումներ

Հայաստանի ողնաշարին ճողվածք է ուզում առաջացնել թշնամին: Հումանիտար ճգնաժամ կարող է պայթել Սյունիքում: Դժվարացել է կապը Որոտանի, Շուռնուխի, Բարձրավանի բնակիչների հետ: Այդ համայնքներ հաց հասցնել, օրինակ, ուրբաթ հաջողվել է միայն ժամը 16-ից հետո:

Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, թե Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում է նախապատրաստվում տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ռուսական պետական Россия-1 հեռուստաընկերությունն էլ հաղորդեց, թե չի բացառվում՝ հանդիպումը տեղի ունենա նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցին։ Նոր կապիտուլյացիա գուժող տեղեկատվական արտահոսքը կանգնեցնել արդեն չէր լինում, երբ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը «ինքնանպատակ հանդիպումների կողմնակից չէ», իսկ նոյեմբերի 9-ին նախատեսված չէ որևէ քննարկում: Հենց ամսի 9-ին՝ Պեսկովը խմբագրեց ինքն իրեն՝ ասաց՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հստակ օրը դեռ չի որոշվել, փոխըմբռնում չկա:

Միջանցքի մասին խոսք անգամ չկար նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Եթե հետևենք Փաշինյանի մտքին, կհասկանանք, որ միջանցքը Ադրբեջանի հավելյալ պահանջ է՝ փաստաթղթից դուրս: Ադրբեջանը նախ հրադադարը խախտելով ու գերիներին չվերադարձնելով՝ խախտում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, ապա՝ դրանցից դուրս նոր պահանջներ ներկայացնում, որոնք մենք կամ բավարարում ենք լիովին, կամ զիջում ենք մի ուրիշ բան, այս դեպքում՝ Հայաստանի հյուսիսը հարավին կապող կենսական ճանապարհը և նահանջում ենք մեր երկրի ներսում՝ կառուցելով այլընտրանքային ճանապարհներ: Բայց իշխանությունը չի հոգացել անգամ, որ մինչև այս նոր զիջումը վերջնական ասֆալտապատվեն փոխարինող ուղիները: Առաջին ձյան հետ փակվում է նաև այլընտրանքի դուռը:

 



Նմանատիպ նորություններ