21:32, 14 Սեպ 2021
Հայաստան

Նույն անհայտ զինվորը բազայում հայտնաբերել է իր 2 մայրիկներին․ ծնողները ստուգում են գենետիկների գործը

NA4okkxxvNk Դիտումներ

Պատերազմից մոտ 10 ամիս անց Արցախի հանձնված տարածքներից փրկարարները արդեն դուրս են բերել 1666 մարմին: Մեկ հայ զինծառայողի աճյուն հենց այսօր են գտել Վարանդայի՝ Ֆիզուլիի տարածքում: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Որդիներին պատերազմ ուղարկած մայրերը չեն կարողանում հաշտվել, որ տղաները զոհվել են ու հրաժարվում են դիահերձարաններից վերցնել անգամ այն մարմինները, որոնց ինքնությունը կրկնակի փորձաքննությամբ է հաստատված:

Գենետիկ փորձագետները «Հայլուրի» թղթակիցին պատմել են, որ ծնողները հաճախ ստուգում են իրենց արած փորձաքննության արդյունքի ստույգությունը՝ զոհվածի հետ ազգակցական որևէ կապ չունեցող ծանոթների ուղարկելով ԴՆԹ հանձնելու:


Նմանատիպ նորություններ