21:18, 14 Սեպ 2021
Հայաստան

Ադրբեջանցիներն արգելել են մի իրանցու՝ շարունակել ճանապարհը

DUNb2msDZ2k Դիտումներ

Գորիս-Կապան ճանապարհի՝ թշնամուն հանձնված հատվածում, արդեն չորրորդ օրն է՝ ադրբեջանցիները հարկահավաքությամբ են զբաղվում:

Հայ և ռուս սահմանապահները չեն հաստատում տեղեկությունը, թե իրանցի վարորդներից բացի, նաև հայերի մեքենաներն ու անձնագրերն են ստուգում թշնամու զինված ոստիկանները: Հայաստանի միակ պաշտոնական պարզաբանումը հնչել է երկու օր առաջ: ԱԱԾ-ն հայտնել էր, թե ռուս սահմանապահների հետ միասին աշխատում են՝ կարգավորել իրավիճակը։

Թե ո՞ր փուլում է այդ աշխատանքը, հայտնի չէ: Խորհրդարանում արդեն, կարծես, կա իշխանություն-ընդդիմություն համաձայնություն, որ ԱԱԾ տնօրենը Ազգային ժողովում փակ հանդիպման մասնակցի ու ներկայացնի իրավիճակը: Եթե ընդդիմության համար՝ տեղի ունեցածը միջազգային հանցագործություն է, որին պետք է իրավական գնահատական տա դատախազությունը, ապա ՔՊ-ականների կարծիքով՝ ադրբեջանական ուղեկալը Սովետական Ադրբեջանի տարածքում է:


Նմանատիպ նորություններ