22:32, 11 Հնս 2019
Տնտեսական

Թոշակներ, նպաստառու-վարկառուներ, բժիշկների աշխատավարձեր

56Ks6Qc_gAM Դիտումներ

Արտասահմանում գտնվող թոշակառուների հարցը, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, կարող է լուծվել մինչև տարեվերջ, եթե ստորագրվի ԵԱՏՄ երկրների ընդհանուր համաձայնագիրը՝ միության տարածքում աշխատանքային միգրանտներին կենսաթոշակ տալու մասին: Ինչպես հիշում եք ավելի վաղ Լուսավոր Հայաստանը կառավարություն նախագիծ էր ուղարկել առաջարկելով կենսաթոշակը լիազորագրով վճարել 15 տարի՝ գործող օրենքով նախատեսված մեկ տարվա փոխարեն, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող թոշակառուին՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը: Գործադիրը այս նախագիծը մերժել էր:

Նմանատիպ նորություններ

  • 23:02, 16 Սեպ 2019
    Տնտեսական «վախկոտ» քաղաքականություն

    Վարչապետն այսօր նորից իբրև ձեռքբերում է ներկայացրել այն, որ մեր երկրի ֆինանասական պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են, սա այն դեպքում, երբ տնտեսագետները պնդում են՝ որպեսզի տնտեսությունը ծաղկի, փողը պետք է ոչ թե քնի պահուստային ֆոնդերում, այլ մտնի կիրառության մեջ: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը առհասարակ մեղադրում է կառավարությանը տնտեսական քաղաքականություն չունենալու համար:

  • 22:08, 3 Սեպ 2019
    Տնտեսությունը՝ առանց «թավշյա վարագույրի». ճգնաժամն անխուսափելի՞ է

    Հայաստանում օտարերկրյան ներդրումները 11 տոկոսով նվազել են՝ անցած տարվա համեմատ: Տնտեսագետներին այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ Ամուլսարի հարցում իշխանության վերջնական չկողմոնորշվելը կարող է վերջնականապես ամլացնել Հայաստանի ներդրումային դաշտը ու հասցնել երկիրը տնտեսական ճգնաժամի :

  • 21:35, 29 Օգս 2019
    «Մուդիս»-ի վարկանիշն աննախադեպ չէ. երկրի արտաքին պարտքը կավելանա

    Այսօր վարչապետը կառավարությունում ոգեւորությամբ անդրադարձավ 2 օր առաջ հրապարակված լուրին, որ «Մուդիս» վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը: Բայց հենց նախարարների կաբինետի տնտեսական պատասխանատուների խոսքից պարզվեց՝ ոգեւորվելու մեծ առիթ չկա: 

  • 22:49, 28 Օգս 2019
    Տնտեսագիտական համալսարանը՝ Ռուբեն Հայրապետյանից հետո

    Տնտեսագիտական համալսարանում ուսումնական տարվան պատրաստվելու փոխարեն դեռ զբաղված են ռեկտորի հին ու նոր ժամանակավոր պաշտոնակատարներով: Գրագողության ու դասախոսների հետ անհարգալից լինելու համար մեղադրվող նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի արած նշանակումները մերժելու կամ հաստատելու համար այսօր գիտխորհրդի նիստ է հրավիրվել, համալսարանում են եղել նաև աշխատանքից ազատված դասախոսներն ու ռեկտորի նորանշանակ պաշտոնակատարը:  

  • 22:34, 20 Օգս 2019
    Բյուջեում ավելի շատ փող կա, բայց փողը «քնել» է

    Բյուջեում փող կա, բայց տնտեսագետները վստահ են՝ Կառավարությունը չգիտի, թե դրանով ինչ կարելի է անել: Սա է պատճառը, որ երկրի մեծ դրամապանակը հիմա օգտագործվում է ֆորսմաժորային եղանակով, փողը բանկում ավանդ են դրել այն դեպքում, երբ կարելի է դրանով սոցիալական լուրջ խնդիրներ լուծել: Սա նման է մի վիճակի, երբ դոշակիդ տակ փող կա, բայց ընտանիքդ սոված է:  

  • 21:00, 16 Օգս 2019
    Գործազրկություն. Վարչապետը հակասում է վիճակագրությանը

    Տնտեսական մանիպուլյացիների մասին: Ինչպե՞ս է երկրում գործազուրկների թիվը կրճատվել, եթե եղած միակ վիճագրությամբ՝ գործազուրկները ավելացել են: Տնտեսագետները մեղադրում են վարչապետ Փաշինյանին վիճակագրական ծառայությունից առաջ ընկնելու ու աղմկոտ՝ ականջահաճո հայտարարություններով երկրի վիճակագիրներին թվեր պարտադրելու համար: