12:27, 10 Սեպ 2019
Հայաստան

Քիմ Քարդաշյանը կգա Հայաստան

Քիմ Քարդաշյանը կգա Հայաստան

Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյան-Վեսթը նորից կգա Հայաստան: WCIT 2019-ի կազմակերպիչները հայտարարել են, որ հոկտեմբերի 6-9-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին Քիմը կմասնակցի որպես հիմնական զեկուցող: Կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է՝ մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկը և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։  Քիմը նախնինների հայրենիքում առաջին անգամ եղել է 2015-ի ապրիլին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Նմանատիպ նորություններ

  • 21:57, 14 Սեպ 2019
    Վարորդները բալային համակարգից առաջ «Եվրապայմաններ» են ուզում

    Հաջորդ տարվանից խախտում անող վարորդը կարող է կորցնել վարորդական իրավունքը, եթե մեկ տարվա ընթացքում զրկվի բոլոր 9 բալերից: Վարորդները վրդովված են, որ ազգային ժողովը ընդունում է պատժող օրենք, իսկ ճանապարհները կահավորված չեն անհրաժեշտ երթեւեկության նշաններով:

  • 23:42, 12 Սեպ 2019
    Էրեբունիի 4-րդ զանգվածում՝ ինչպես Ռոբինզոնի կղզում

    Իսկ Երևանում թաղամասեր կան, որտեղից աղբը չեն տեղափոխում ոչ թե սաբոտաժ լինել-չլինելու հիմնավորմամբ, այլ որովհետև աղբատար մեքենան պարզապես չի հաղթահարում քանդուքարափ փողոցները: Էրեբունի 4-րդ զանգված տանող ճամփան երեխաներին դպրոցից է հեռացնում, հիվանդներին՝ հիվանդանոցից: 

  • 11:14, 12 Սեպ 2019
    «Հարցաքննության» կհրավիրվեն քառօրյայի մասնակիցները. Հրապարակ

    Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։

  • 11:09, 12 Սեպ 2019
    Եղանակը աստիճանաբար տաքանալու է

    Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան սեպտեմբերի 14-17-ին բոլոր մարզերում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։ Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում այդ թվում Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»։

  • 23:40, 11 Սեպ 2019
    Մի կտակի պատմություն. Հայանիստում քաոս է

    Մի կտակի պատմություն, որ իրար է խառնել Արարատի մարզի Հայանիստ գյուղը: Մեզ ահազանգած քաղաքացիները պնդում են, որ իրենց դուրս են հանում մի տնից, որն իրենց պապական ժառանգությունն է: Տնից քշողն էլ՝ իրենց հարազատ հորաքույրն է, որին հաջողվել է, ըստ հակառակ կողմի՝ կեղծ կտակ կազմել: Կտակի պատմությունը՝ հայտնի ստեղծագործության պես  քաոսի է վերածել ընտանիքի ու գյուղացիների կյանքը:

  • 23:29, 11 Սեպ 2019
    Երկրաշարժի հետևանքով զոհեր, ավերածություն չկա

    Հայաստանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից ու մոտ 100 հետցնցումներից հետո, սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Երկրաշարժի հետեւանքով, զոհեր եւ ավերածություններ չկան: Վեց բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Վրաստանին սահմանակից Բավրա գյուղի մոտակայքում: Ցնցումները զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում: