15:45, 10 Սեպ 2019
Հայաստան

Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին

Վանի Սուրբ Խաչի պատարագին Մուշի հայերը խաղող են հյուրասիրել ներկաներին

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցում 7֊րդ անգամ մատուցվեց պատարագ։  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ մատուցված պատարագին ներկա էին հարյուրավոր հայեր Հայաստանից, Թուրքիայից և Սփյուռքից:

Նրանց թվում էր նաև Տարոնի և Մուշի հայերի համերաշխության և տուրիզմի հասարակական միության նախագահ Հայրեթթին Ասլանը: Նա իր հետ բերել էր դարավոր պատմություն ունեցող Մուշի քաղցրահամ խաղողը:

«Ermenihaber.am»-ին տված հարցազրույցում Մուշի հայ համայնքի ղեյավար Հայրեթթին Ասլանը նշեց, որ Մուշի խաղողը բերել են Աղթամար կղզի, որպեսզի հյուրասիրեն պատարագի մասնակիցներին:

Այն հարցին, թե «Մուշից շա՞տ հայեր են եկել մասնակցելու պատարագին», Ասլանը պատասխանեց, որ Մուշից մոտ 200 հոգի եկել է:

«Միշտ գալիս են պատարագին: Սա առաջին անգամ չէ: Ոչ միայն Մուշից, այլև շրջակա նահանգներից էլ են գալիս: Մենք էլ այդ կապակցությամբ մեր պապերի հիշատակի համար խաղող ենք բերում ու բաժանում»,- նշեց Ասլանը:

Նմանատիպ նորություններ

  • 22:20, 19 Հնվ 2020
    Մահ, որ ցնցեց Հայաստանը

    Ուրբաթ իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն՝ 38-ամյա Գեորգի Կուտոյանի մարմինը: Քունքին՝ հրազենային վնասվածք: Տան պատերին կրակոցների հետքեր, բնակարանում՝ գլոկ տեսակի ավստրիական ատրճանակ ու 4 տասնյակ պարկուճներ, գնադակներ: Ինքնապան է եղել կամ սպանվել է: Քննչական կոմիտեն դեռ հստակություն չի մտցրել: 

  • 22:10, 13 Հնվ 2020
    Էժան Եւրոպան թանկ հաճույք է

    Եթե արդեն ճամպրուկներ եք կապում, որ Հայաստանի երկնքում թևերը բացած Ռայան էյըրի ինքնաթիռներով Եվրոպա մեկնեք, մեր հաջորդ պատմությունը Ձեզ համար է: Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, այդպիսի մի փոքրիկ ծուղակ է 30 եվրոյով Եվրոպա թռչելու հնարավարությունը: 30 եվրո դուք վճարել եք միայն տոմսի համար, իսկ Ձեր ծանր ուղեբեռը այդ ավիաընկերությունում թանկ արժի: Ռայան էյրի նախկին աշխատակից Սարգիս Սիմոնյանը նախորոք զգուշացնում է բոլոր հնարավոր հիասթափությունների մասին:

  • 22:39, 8 Հնվ 2020
    Մարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կա

    Առավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:

  • 23:01, 30 Դեկ 2019
    «Զվարթնոց» օդանավակայան. տարվա «3 միլիոներորդ ուղեւորը»

    Այսօր Զվարթնոցում վայէջք է կատարել այն ինքնաթիռը, որը Հայաստան է բերել այս տարվա 3 միլիոներորդ ուղևորին: Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայից: Օդանավակայանում բոլոր ուղևորներին դիմավորել են հայկական նվեր-գինիներով:

  • 23:15, 28 Դեկ 2019
    Նամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ է

    Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ:  

  • 22:15, 23 Դեկ 2019
    Հայաստան-Արցախ. համատեղ անվտանգության «կարմիր գծերը»

    Երևանում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահը հրապարակել է պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնք չեն կարող խախտվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ՛ փուլում: