14:30, 1 Նմբ 2019
Հայաստան

Ձյուն է գալու․ եղանակը Հայաստանում

Ձյուն է գալու․ եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

Նմանատիպ նորություններ

  • 21:48, 11 Նմբ 2019
    Հայաստան-Արցախ. մեկ սեր

    Օգոստոսին Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգներին Շուշիի բերդի տարածքում հավաքած Հաղթանակած նախաձեռնությունը միավորման նոր ձևաչափ է մտածել: Երևանից Ստեփանակերտ սիրո ֆլեշմոբերի մասին ռեպորտաժում:

  • 21:51, 10 Նմբ 2019
    Հայաստանի բույրը

    Ինչպե՞ս են բուրում հայկական ծաղիկները օծանելիքի սրվակում: Հիշում եք՝ Քիմ Քարդաշյանի միտքը նաև այս հարցն էր զբաղեցրել Հայաստան վերջին այցի ընթացքում: Նա հայտարարել էր, որ ցանկանում է օծանելիք ստեղծել՝ հայկական ծաղիկների բույրով: Քարդաշյանին գուցե մեր ռեպորտաժն օգնի՝ գործը արագ գլուխ բերելու համար: Այժմ կծանոթանաք հայաստանցի պարֆյումերի հետ: Նրա ստեղծած օծանելիքը աննկատ չի մնում նույնիսկ Ֆրանսիայում, որը օծանելիքի արտադրության հսկան է Եվրոպայում:

  • 22:50, 9 Նմբ 2019
    Իրանում երկրաշարժը Հայաստանում եւս զգացվել է

    Իսկ երկրաշարժը երեկ Իրանում տներ է փլուզել: Մի քանի ժամ տարբերությամբ գրանցված՝ ավելի քան 5 մագնիտուդով երկու երկրաշարժերը զգացվել են նաեւ Հայաստանում: Վերջին տասնամյակում, սա Իրանում երրորդ հզոր ցնցումն է: Տուժածների թիվը գերազանցել է 500-ը:

  • 22:21, 5 Նմբ 2019
    Ռուս զինագործները՝ Հայաստանի ՊՆ-ի դեմ

    Նոր սկանդալ է հասունանում զենք արտադրող և մատակարարող ռուսական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև: Օրսիս ընկերության ներկայացուցիչը Տասս գործակալությանը հայտնել է, որ նախարարությունը փորձում է իրենց հետ զենքի մատակարարման ոչ պաշտոնական պայմանագիր կնքել: Ռուսական ընկերության համար սա կոռեկտ առաջարկ չէ և իրենք հույս ունեն, որ գործը դատարան չի հասնի:

  • 22:13, 5 Նմբ 2019
    ԵՄ-ում ՀՀ բարեկամներից մեկը. Հունաստանի նախագահը Երեւանում է

    Հունաստանը կվավերացնի առաջիկա ամիսներին Հայաստան-Եվրամիություն համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի նախագահը: Պրոկո-պիոս Պավլո-պուլոսն ու Արմեն Սարգսյանը խոսել են նաև երկու երկրների միջև վիզաների ազատականացման մասին:

  • 22:33, 4 Նմբ 2019
    ՀԱՊԿ-ը երաշխավորո՞ւմ է Հայաստանի անվտանգությունը

    Ռուսական ռազմաբազայի գոյությունը մեր երկրի համար կործանարար համարողներին՝ անվտանգության փորձագետներն այսօր հիշեցրել են. այն տարածաշրջանի անվտանգության երաշխավորներից է: Վստահ են ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ Հայաստանի շահերից չի բխում: Մեր երկում Ռուսաստանի դեսպանն էլ նկատում է կարելի է սուր բանավիճել, բայց չստվերել կառույցի կարեւորությունը: Ինչ դեր ունի ՀԱՊԿ-Ն տարածաշրջանում խորհրդարանական վեհաժողովի երեւանյան նիստից մեկ օր առաջ քննարկել են կլոր սեղանի շուրջ: