15:06, 11 Հլս 2019
Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

Նմանատիպ նորություններ

  • 15:21, 16 Հլս 2019
    Տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի

    Հուլիսի 14-ին  Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն են ահազանգել քաղաքացիներ, ովքեր  տեղեկություններ են հայտնել առ այն, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում՝ Ծիծեռնակաբերդի անտառում, բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

     

  • 21:39, 15 Հլս 2019
    Հայաստանում բարձր է հրդեհավտանգ իրավիճակը

    Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կիրակի երեկոյան բռնկված հրդեհը 5 ժամում 20 հեկտար տարածք է այրել: Կրակի օջախը հրշեջ տեխնիկայի համար անմատչելի է եղել ու փրկարարները սկզբում ստիպված բահերով, դույլերով են պայքարել կրակի դեմ:

  • 21:36, 15 Հլս 2019
    «Ճկուն եմ աշխատել». Տաթևիկ Ռևազյանն ամփոփել է աշխատանքի տարին

    Հայաստանից թռչելիս հնարավոր է էլ օդի փող չմուծենք: Քաղավիացիայի վարչությունը օրենսդրական նախաձեռնություն է տանելու Ազգային ժողով: Վարչության պետը լրագրողների այսօր ասել է, որ օդի փող վճարելու պատառով է նաև, որ Հայաստանի օդային դարպասներից ներս հրաժարվում են նոր ավիա-փոխադրողներ մտնել: Օրենսդրական փոփոխությունը նաև նրանց համար է:

  • 11:34, 15 Հլս 2019
    Կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավորը

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Իրաքի հայոց թեմի հոգևոր սպասավոր Տ. Նարեկ ավագ քահանա Իշխանյանը:

  • 18:49, 13 Հլս 2019
    Ֆրանսիայի ազգային տոնը. «Սրտից եկած» հարաբերություններ

    Գունավոր ցույցերից չհանգստացող ֆրանսիան վաղը նշելու է ազգային տոնը Բաստիլի գրավումը: Այն նշում են նաև մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատանը: Երկու երկրների օրհներգերն է կատարել Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը որին Հայաստանում շատեր են հասցրել սիրել:

     

  • 18:38, 13 Հլս 2019
    Կոռուպցիայի եւ աշխարհում ընդունված սկզբունքների դեմ

    Ազգային ժողովի առաջին ընթերցամբ ընդունած կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի նախագծում  մի շարք իրավաբաններ լուրջ բացթողումներ են նկատել: Պնդում են, որ բացի այն որ նախագիծը հանրային քննարկման չի դրվել, նաև դեմ է կոռուպցիայի դեմ պայքարի՝ աշխարհում ընդունված սկզբունքներին: