11:14, 12 Սեպ 2019
Հայաստան

«Հարցաքննության» կհրավիրվեն քառօրյայի մասնակիցները. Հրապարակ

«Հարցաքննության» կհրավիրվեն քառօրյայի մասնակիցները.  Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, որոնք եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։

Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։

Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում է դռնփակ նիստեր»:

Նմանատիպ նորություններ

  • 13:32, 18 Նմբ 2019
    Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

    ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրել է․

  • 21:31, 16 Նմբ 2019
    Արցախի ամենաերիտասարդ հերոսը

    Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի հարազատներն ու ընկերները այցելել են Եռաբլուր, այնուհետև՝ հերոսի անվան դպրոց: Ապրիլյան պատերազմի օրերին 19-ամյա կրտսեր սերժանտի հերոսությունը ապշեցրել էր գրեթե բոլորին: Նկատելով մոտեցող թշնամուն, դիրքում միայնակ մնացած Աբաջյանը, վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է մեկ նռնակ, որով իր հետ միասին պայթեցնելու է դիրքը գրավել փորձող հակառակորդին:

  • 22:33, 13 Նմբ 2019
    Թուրքիայի դաշտերը ջրվում են Հայաստանի ջրով

    Արարատի մարզում, ջրի պակաս է: Այգեստան համայնքում մոտ 400 հա ծաղկակաղամբի մարգերը չորանում են: Ջրային պետական կոմիտեի պահանջով Արարատյան դաշտավայր գնացող ջուրը կտրել են, ու հիմա առուները հոսում են հարեւան Թուրքիա:

  • 21:48, 11 Նմբ 2019
    Հայաստան-Արցախ. մեկ սեր

    Օգոստոսին Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգներին Շուշիի բերդի տարածքում հավաքած Հաղթանակած նախաձեռնությունը միավորման նոր ձևաչափ է մտածել: Երևանից Ստեփանակերտ սիրո ֆլեշմոբերի մասին ռեպորտաժում:

  • 21:51, 10 Նմբ 2019
    Հայաստանի բույրը

    Ինչպե՞ս են բուրում հայկական ծաղիկները օծանելիքի սրվակում: Հիշում եք՝ Քիմ Քարդաշյանի միտքը նաև այս հարցն էր զբաղեցրել Հայաստան վերջին այցի ընթացքում: Նա հայտարարել էր, որ ցանկանում է օծանելիք ստեղծել՝ հայկական ծաղիկների բույրով: Քարդաշյանին գուցե մեր ռեպորտաժն օգնի՝ գործը արագ գլուխ բերելու համար: Այժմ կծանոթանաք հայաստանցի պարֆյումերի հետ: Նրա ստեղծած օծանելիքը աննկատ չի մնում նույնիսկ Ֆրանսիայում, որը օծանելիքի արտադրության հսկան է Եվրոպայում:

  • 22:50, 9 Նմբ 2019
    Իրանում երկրաշարժը Հայաստանում եւս զգացվել է

    Իսկ երկրաշարժը երեկ Իրանում տներ է փլուզել: Մի քանի ժամ տարբերությամբ գրանցված՝ ավելի քան 5 մագնիտուդով երկու երկրաշարժերը զգացվել են նաեւ Հայաստանում: Վերջին տասնամյակում, սա Իրանում երրորդ հզոր ցնցումն է: Տուժածների թիվը գերազանցել է 500-ը: