15:36, 10 Հլս 2019
Հայաստան

Հայտարարություն էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ

Հայտարարություն էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։

Նմանատիպ նորություններ

  • 21:48, 16 Հոկ 2019
    Թուրքական երազներ եվ հայկական իրականություն

    Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող՝ խտրական ու ռասիստական հայտարարությունները, որոնք խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Բաքվում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Զանգեզուրը խանգարում է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելուն: Թուրքիայի նախագահն էլ Ալիեւին երաշխիքներ է տվել. ամեն ինչ անելու են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար:

  • 21:42, 16 Հոկ 2019
    Երեվանը վերջին մեկ տարում մաքրվել է

    Երևանի ավագանու իմ քայլը խմբակցության անդամը դժվարացել է պատասխանել, թե մեկ տարվա ընթացքում Հայկ Մարությանը ինչ բարեփոխումենրէ արել Երեւանում: Ընդդիմադիր ավագանին միայն մաքրված քաղաք է տեսել, այն էլ վերջին ամիսներին: Տրանսպոտի ու վերելակների հարցը լուծելու ծրագրեր՝ չեն տեսնում:

  • 21:39, 16 Հոկ 2019
    «Ես այն եմ, ինչ ուզում եմ լինել». վերափոխելով բանականությունը

    Վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է իր խոսքով՝ ամբիցիոզ մի ծրագրի մասին: Հաջորդ տարի Հայաստանում 10 միլիոն ծառ են տնկելու: Վարչապետն այս մասին Երևանում «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ է ասել: Ֆորումին ամենաշատը աչքի ընկել՝ արհեստական բանականությունը:

  • 21:38, 16 Հոկ 2019
    Տնտեսական հեղափոխություն 2020-ին չի լինի

    Տնտեսական հեղափոխությունը հետաձգվում է: Խորհրդարանում՝ Բյուջե-2020-ի քննարկումներից հետո Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտարարել է, որ այն ավելի շատ պահպանողական է: Կանխատեսում են, որ մյուս տարի 5 տոկոսը չգերազանցող տնտեսական աճ կունենանք: Ավելի քիչ, քան այս տարվա համար էին կանախատեսել:

  • 21:35, 16 Հոկ 2019
    Երեվանից Եվրոպա՝ 35 դոլարով. նոր ընկերություն «հայկական երկնքում»

    Հայկական ավիաշուկա է մուտք գործում իռլանդական Ռայն-Էյր ավիաընկերությունը: Քաղավիացիայից վստահեցնում են, որ մյուս տարվանից 35 եվրոյով կարելի է Հայաստանից Եվրոպա թռչել: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաեւ Գյումրու օդանավակայանն է հզորացնում: 20 մլն. դոլարի ներդրում են անելու:

  • 23:39, 14 Հոկ 2019
    ՀՄԸՄ. ավելին, քան մարմնակրթական կառույց

    ՀՄԸՄ 12-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ Երևանում բացվեց Շավարշ Քրիսյանի կիսանդրին: