19:17, 12 Մայ 2021
Հայաստան

Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է պետական սահմանին միջադեպի մասին

Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է պետական սահմանին միջադեպի մասին

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել է ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը: