23:29, 11 Սեպ 2019
Հայաստան

Երկրաշարժի հետևանքով զոհեր, ավերածություն չկա

XnzoKxSuAMs Դիտումներ

Հայաստանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից ու մոտ 100 հետցնցումներից հետո, սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Երկրաշարժի հետեւանքով, զոհեր եւ ավերածություններ չկան: Վեց բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր Վրաստանին սահմանակից Բավրա գյուղի մոտակայքում: Ցնցումները զգացվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Նմանատիպ նորություններ

  • 15:37, 20 Հնվ 2020
    Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով

    Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

  • 22:20, 19 Հնվ 2020
    Մահ, որ ցնցեց Հայաստանը

    Ուրբաթ իր բնակարանում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն՝ 38-ամյա Գեորգի Կուտոյանի մարմինը: Քունքին՝ հրազենային վնասվածք: Տան պատերին կրակոցների հետքեր, բնակարանում՝ գլոկ տեսակի ավստրիական ատրճանակ ու 4 տասնյակ պարկուճներ, գնադակներ: Ինքնապան է եղել կամ սպանվել է: Քննչական կոմիտեն դեռ հստակություն չի մտցրել: 

  • 22:10, 13 Հնվ 2020
    Էժան Եւրոպան թանկ հաճույք է

    Եթե արդեն ճամպրուկներ եք կապում, որ Հայաստանի երկնքում թևերը բացած Ռայան էյըրի ինքնաթիռներով Եվրոպա մեկնեք, մեր հաջորդ պատմությունը Ձեզ համար է: Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, այդպիսի մի փոքրիկ ծուղակ է 30 եվրոյով Եվրոպա թռչելու հնարավարությունը: 30 եվրո դուք վճարել եք միայն տոմսի համար, իսկ Ձեր ծանր ուղեբեռը այդ ավիաընկերությունում թանկ արժի: Ռայան էյրի նախկին աշխատակից Սարգիս Սիմոնյանը նախորոք զգուշացնում է բոլոր հնարավոր հիասթափությունների մասին:

  • 22:39, 8 Հնվ 2020
    Մարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կա

    Առավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:

  • 23:01, 30 Դեկ 2019
    «Զվարթնոց» օդանավակայան. տարվա «3 միլիոներորդ ուղեւորը»

    Այսօր Զվարթնոցում վայէջք է կատարել այն ինքնաթիռը, որը Հայաստան է բերել այս տարվա 3 միլիոներորդ ուղևորին: Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայից: Օդանավակայանում բոլոր ուղևորներին դիմավորել են հայկական նվեր-գինիներով:

  • 23:15, 28 Դեկ 2019
    Նամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ է

    Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ: