12:26, 9 Սեպ 2019
Հայաստան

Աժդահակ սարը մեկնած 12 հոգանոց արշավախումբը մոլորվել է

Աժդահակ սարը մեկնած 12 հոգանոց արշավախումբը մոլորվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22։20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղից դեպի Աժդահակ սարը մեկնած արշավախումբը մոլորվել է և գտնվում է հովիվների կացարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արշավախմբի 12 անձանց տեղափոխել են Գավառ քաղաք:

Նմանատիպ նորություններ

  • 22:10, 13 Հնվ 2020
    Էժան Եւրոպան թանկ հաճույք է

    Եթե արդեն ճամպրուկներ եք կապում, որ Հայաստանի երկնքում թևերը բացած Ռայան էյըրի ինքնաթիռներով Եվրոպա մեկնեք, մեր հաջորդ պատմությունը Ձեզ համար է: Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, այդպիսի մի փոքրիկ ծուղակ է 30 եվրոյով Եվրոպա թռչելու հնարավարությունը: 30 եվրո դուք վճարել եք միայն տոմսի համար, իսկ Ձեր ծանր ուղեբեռը այդ ավիաընկերությունում թանկ արժի: Ռայան էյրի նախկին աշխատակից Սարգիս Սիմոնյանը նախորոք զգուշացնում է բոլոր հնարավոր հիասթափությունների մասին:

  • 22:39, 8 Հնվ 2020
    Մարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կա

    Առավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:

  • 23:01, 30 Դեկ 2019
    «Զվարթնոց» օդանավակայան. տարվա «3 միլիոներորդ ուղեւորը»

    Այսօր Զվարթնոցում վայէջք է կատարել այն ինքնաթիռը, որը Հայաստան է բերել այս տարվա 3 միլիոներորդ ուղևորին: Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայից: Օդանավակայանում բոլոր ուղևորներին դիմավորել են հայկական նվեր-գինիներով:

  • 23:15, 28 Դեկ 2019
    Նամակ՝ Վենետիկից. Հայաստանի հեղինակությունը վտանգվա՞ծ է

    Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրելուց հետո, նոր մանրամասներ են ի հայտ գալիս Հրայր Թովմասյանի ենթադրյալ հանցագործության վերաբերյալ:  

  • 22:15, 23 Դեկ 2019
    Հայաստան-Արցախ. համատեղ անվտանգության «կարմիր գծերը»

    Երևանում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահը հրապարակել է պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնք չեն կարող խախտվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ՛ փուլում: 

  • 22:10, 23 Դեկ 2019
    Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

    Հայաստանի քաղաքացիները շարունակում են արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդագրություն ստանալ՝ Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի մասին: Դեկտեմբերի համար աննախադեպ չոր եղանակը որոշ մարզերում հրդեհների պատճառ է դարձել: Օդերևութաբանները հուսադրող լուրեր ունեն. տեղումնաբեր ամպերը սարերի հետևում չեն: