22:20, 4 Սեպ 2019
Համայնքներ

Վայոց Ձորի «ծովահենները» և «ծովից ծով» խնդիրները

uR9AMVO0qH4 Դիտումներ

Վայոց Ձորի պաշտոնանկ արված փոխմարզպետի սկանդալային հայտարարությունից հետո, թե մի ամբողջ մարզ կառավարում են ծովահենները, պաշտոնյաները արձագանքել են իրենց հասցեին հնչած կոշտ խոսքերին: 
Հեռացված փոխմարզպետը ուղիղ եթերում, առանց ունքը շարժելու, հայտարարում էր, թե գործից բացակայել է՝ վարչապետի աշխատակազմում եւ ազգային ժողովում լինելու պատճառով: Բայց Վայոց Ձորի մարզպետի խոսքից հասկանում ենք, որ բացատրագրում այլ մեկնաբանություն է տվել, թե՝ հիվանդ է:

Նմանատիպ նորություններ

  • 22:20, 13 Հնվ 2020
    Փակվող ծննդատներ. Եղվարդ

    30 տարում բնակչության թիվը 5 միլիոնի հասցնել պատրաստվող կառավարությունը նախատեսում է 7 ծննդատուն փակել: Մարալիկի ծննդատունը փակելու աղմուկը չմարած, նույն սկանդալը հասունացավ Եղվարդում, Աչաջուրում, Արտենիում,Ծաղկահովիտում, Արծվաբերդում, Քաջարանում: Իմ գործընկեր Գայանե Բալայանին Եղվարդի ծննդատան մոտ հավաքված տղամարդիկ են գանգատվել ու բուժաշխատողները: Դժգոհ են առողջապահության նախարարի՝ տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակելու որոշումից

  • 21:49, 11 Հնվ 2020
    Մարալիկում ծնված բողոքը

    Պատգամավորների հակամարտության պատճառ դարձած թեման Մարալիկի ծննդատունը փակելու հարցը, սրվում է: Ինչպես Մարալիկի բնակիչները, այնպես էլ բժիշկները չեն կարողանում հասկանալ թե ինչու՞ է նախարարությունը ուզում կանխարգելել մանկական ու մայրական մահացությունները մի քաղաքում, որտեղ դրանք չկան:

  • 23:17, 10 Հնվ 2020
    Անձյուն ձմռան վտանգները

    Աշխարհի գլոբալ տաքացման վտանգների ֆոնին Հայաստանի այս տարվա տաք ու չոր ձմեռը մասնագետներին մտահոգել է: Ու չնայած այսօր օրինակ Ջերմուկում ձյուն է եկել,մայրաքաղաքում ու մոտակա գյուղերում գարնան հոտ կարելի է առնել: Աշնակում հունվարին ձնծաղիկ է դուրս եկել: Գյուղատնտեսներն ու օդերևութաբանները հույս ունեն, որ գոնե գարունը խոնավ կլինի, այլապես աշնանացան ցորենն ու գարին փրկել չենք կարողանա :

  • 22:04, 9 Հնվ 2020
    Նախարարը Մարալիկի ծննդատունը փակում է՝ հանուն մարալիկցիների

    Մարալիկի ծննդատունը փակելու մտքից առողջապահության նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել: Նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարել է, որ ծննդատունը փակում են ոչ թե գումար խնայելու համար, այլ որովհետև այն վտանգավոր է մարալիկցի ծննդկանների ու նորածինների համար, նաև ծնունդներն են քիչ: Ինչպես հիշում եք, Մարալիկի բնակիչները երեկ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով չփակել ծննդատունը:

  • 22:39, 8 Հնվ 2020
    Մարալիկի ծննդատունը լուծարելու որոշում կա

    Առավոտից փակված Գյումրի-Երևան ճանապարհը արդեն բաց է: Այն փակել էին Մարալիկի բնակիչները՝ բողոքելով առողջապահության նախարարության որոշման դեմ, որով այս տարվանից փակվում է քաղաքի ծննդատունը: Նախարարությունը պատճառաբանում է, թե ավելորդ ծախս է, քանի որ ծնունդները քիչ են: Մինչ Մարալիկում առողջապահության նախարարության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ իրենց որոշումը հիմնավոր է, Մարալիկի ծննդատանը առավոտից արդեն երեք ծնունդ են ընդունել:

  • 22:18, 26 Դեկ 2019
    Լուկաշին. տանը բանտարկվածները

    Երեւանի Լուկաշին թաղամասի բնակիչների խոսքով քաղաքի իշխանությունն իրենց գոյության մասին մոռացել է: Արդեն մեկ տարի է ոտքով են դպրոց-մանկապարտեզ, աշխատանքի գնում: Թաղամասը սպասարկող ավտոբուսը քմահաճույքով է աշխատում, բայց ոչ ոք չի անհանգստանում դրա համար: Երեւանի քաղաքապետարանից վստահեցնում են, հենց այսօր կտուգանեն 26 համար ավտոբուսը սպասարկող ընկերությանը: