23:37, 11 Սեպ 2019
Կրթություն եւ գիտություն

Ռուբեն Հայրապետյանը պատասխանում է իրեն ուղղված մեղադրանքներին

VAiMzIZZ46A Դիտումներ

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Հայրապետյանը պաշտոնը զբաղեցնելիս իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ ու միանվագ դրամական պարգևատրումներ: Հայրապետյանը զարմանալիորեն խուսափում է պարզաբանումներ տալուց: Միայն ֆեյսբուքյան էջում ընկերներին առաջարկել է պատկերացնել չարաշահումների մանրությունը:

Նմանատիպ նորություններ

  • 21:54, 11 Հնվ 2020
    ԿԳՄՍ նախարարը կոչ է անում պահպանել տուն-հուշարձանները

    Կրթության, գիտության, սպորտի ու նաև մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը առավոտից թակել է մշակույթային արժեք ունեցող տներում ապրող կամ աշխատող քաղաքացիների դռները՝ նրանց թռուցիկ-նամակներ փոխանցելու: Նախարարը այսպիսով կոչ է արել պահպանել տուն-հուշարձաները և անհարկի ձևափոխություններ չանել շենքերում: Զգուշացնող առաջին նամակը Հարությունյանը փոխանցել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիլյանի թոռնուհիներին:

  • 23:12, 10 Հնվ 2020
    Էջմիածնի թիվ 8 դպրոցը չի ընդունում նոր տնօրենին

    Էջմիածնի թիվ 8 դպրոցում դեկտեմբերի կեսից տնօրենի հրաժարականի պահանջով գլուխ բարձրացրած բողոքը վերաճել է դասադուլի: 320 աշակերտ բոյկոտում է դասերը: Ավելին՝ նրանց ծնողները մի դիմում են ստորագրել, որով հայտնում են, թե դպրոցից կհանեն իրենց երեխաներին, եթե տնօրենը չհեռանա: Պատրաստ են անգամ փակել Երևան-Էջմիածին-Արմավիր ճանապարհը:

  • 22:11, 26 Դեկ 2019
    Ոստիկանների չարդարացված ագրեսիվություն. թեժ նիստ ԵՊՀ-ում

    ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը երկու օր անց արձագանքել է մայր բուհի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձեւին: Իրավապահների գործողությունները խորհուրդը ակնհայտ ոչ անհրաժեշտ ու ոչ չափավոր գործողություն է որակել: Հատկանշական զուգադիպությամբ վարչապետն էլ է ասյօր անդրադարձել Ափոյանին բերման ենթարկելուն՝ ոստիկանների գործողությունները չարդարացված ագրեսիա որակելով: Մանրամասները տսանյութում:

  • 14:30, 24 Դեկ 2019
    Բերման է ենթարկվել ԵՊՀ Ուսանողական Խորհրդի նախագահը

    Բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

    ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանի փոխանցմամբ՝ նրան բերման են ենթարկել ԵՊՀ ռեկտորի ժպ-ի հետ խոսակցությունից հետո։

  • 22:42, 21 Դեկ 2019
    Մեր այբբենարանը, հայրերն ու մայրերը՝ չհաշված Սորոսը

    Ինչու՞ Հայաստանում սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ լուսանկարի հրապարակման օրը Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սոնա Ղազարյանը որոշեց հայտարարել, որ թերթել է այբբենարանը ու կարծում է, որ դրա տեղը աղբամանում է, քանի որ կինը այնտեղ մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Պատահականությու՞ն է: Այդպես չեն կարծում տարրական դասարանների ուսուցիչները:

  • 22:13, 20 Դեկ 2019
    «Ազգային» կառավարությունը եւ «ազգային կրթություն» պահանջողները

    Դասադուլների պատճառ դարձած Բարձրագույն կրթության մասին աղմկահարույց օրինագիծը մտել է Ազգային ժողով: Բայց կրթության հարցերի մշտական հանձնաժողովում կքննարկվի մյուս շաբաթ: Օրինագծի պատճառով նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներից մեկն ու նախարար Արայիկ Հարությունյանը ևս այսօր խորհրդարանում են եղել: Բարձրագույն կրթությանը հասնելուց առաջ,, ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել փոփոխությունները սկսել դպրոցներից, որտեղ ըստ Զոհրաբյանի, ողբերգական վիճակ է: Պատգամավորը հույս ունի, որ հանրակրթական դպրոցներում կգա մի օր, որ աշակերտները էլ չեն ասի, թե Սասունցի Դավիթն արձան է, Դեմիրճյանն էլ՝ փողոց: