22:41, 16 Հլս 2019
Կրթություն եւ գիտություն

Մայրենիի անբավարար իմացություն և չպահանջված տնտեսագիտություն

B4B4uzEmwOs Դիտումներ

Հայոց լեզվի և գրականության ընդունելության քննությանն այս տարի ռեկորդային թվով անբավարար գնահատական է եղել: Դիմորդների մոտ 20 տոկոսը, ըստ էության, հայերեն չգիտի: Գնահատման և թեստավորման կենտրոնում անհանգստացած են՝ հատկապես, որ մեր դիմորդները՝ մայրենին կիսատ թողած, բավական լավ են տիրապետում օտար լեզուներին: Այս տարվա ապշեցնող արդյունքը նորից բացել է դասաժամերի ու թեմաների կրճատման, շտեմարաններն անգիր անելու, թեստերի անարդյունավետության հաստափոր մտահոգությունների գիրքը: 

Նմանատիպ նորություններ

  • 22:56, 2 Դեկ 2019
    Հայերենի ճակատագիրը. ԵՊՀ ղեկավարը հանդիպել է ուսանողների հետ

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերքում է, թե վաղը Արայիկ Հարությունյանը հանդիպելու է ՀՅԴ երիտասարդական թևի հետ: Մի բան, որ պնդում են Երիտասարդները ու անգամ նախարարության հերքումը կարդալուց հետո էլ պատրաստվում են գնալ հանդիպման:

  • 21:42, 27 Նմբ 2019
    Գեւորգյանը խոստացել է ուսանողներին՝ «քննարկել բոլոր հարցերը»

    Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը փողոցից ժամանակավոր դուրս է եկել ու մտել բուհեր: Հայոց լեզուն բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր դասավանդման ցանկից հանելուն դեմ դուրս եկած պետհամալսարանի ուսանողները դասադուլը ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի մոտ են տեղափոխել:

  • 22:06, 26 Նմբ 2019
    Բանասիրականում դասի չեն գնում՝ «հանուն ազգային կրթության»

    Մայր բուհի բանասիրության ֆակուլտետում ուսանողները վերսկսել են դասադուլը: Հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ցանկից հանելու նախարարության նախագծի վերաբերյալ բողոք նամակով՝ դիմել էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Ուսանողները վրդովվել են, որ սահմանված 3 օրը լրացել է, իսկ Գեղամ Գեւորգյանը այդպես էլ չի պատասխանել իրենց: Դասախոսները աջակցում են ուսանողներին, բայց դասերը չեն ընդհատում:

  • 22:42, 20 Նմբ 2019
    Ուսանողները դադարեցնում են դասադուլը, բայց չեն նահանջում

    Օրերը ցրտել են, բայց մերձիշխանական շրջանակների այն կանխատեսումը, թե ցրտի հետ ցույցերը կցրվեն մնացել են կախված սառը օդում: Նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը շարունակում է սրվել, դասադուլ ու նստացույց հայտարարած ուսանողների շարքերը գնալով խտանում են: Այսօր նրանց են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները: Ինքն իր վիճակն ավելի է բադացրել հենց Արայիկ Հարությունյանը: Նա դասախոսների հետ հանդիպման ժամանակ լուծումներ փնտրելու փոխարեն նորից է սպառնացել ցույցերի առաջամարտիկ դաշնակցականներին արկղերով քրեական գործեր ուղարկել:

  • 11:04, 20 Նմբ 2019
    «Իրավունք». Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու:

  • 22:08, 19 Նմբ 2019
    Ուսանողները դասադուլը շարունակվում է նոր թափով

    Այսօր առավոտից ԵՊՀ-ի Բանասիրական ֆակուլտետում կրկին դասադուլ էր: Նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դասախոսների հետ կրակի վրա յուղ է լցրել: Նախարարը դիմելով դասախոսներից մեկին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորաքրոջը նորից սպառնացել էր, որ դաշնակցությունը արկղերով քրեական գործեր է ստանալու: Սաղաթելայնը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է նախարարի պահվածքը եւ քաղաքական ցավոտ ապտակ խոստացել: